Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Ռազմաքաղաքական իմաստով՝ երկբևեռ, տնտեսական համագործակցության տեսանկյունից՝ բազմաբևեռ աշխարհ

Ռազմաքաղաքական իմաստով՝ երկբևեռ, տնտեսական համագործակցության  տեսանկյունից՝ բազմաբևեռ աշխարհ
22.11.2024 | 10:32

Պետք է տարբերություն դնել ռազմաքաղաքական ու տնտեսական տեսակի ժամանակակից իմպերիաների միջև:

Հնարավոր է, որ աշխարհը ռազմաքաղաքական իմաստով լինի երկբևեռ, որն իր ռացիոնալության ու էներգատարության իմաստով ամենահավանականն է, իսկ տնտեսական համագործակցության էֆեկտիվության տեսանկյունից այն լինի բազմաբևեռ՝ կախված ռեսուրսների բաշխումից, մատակարարումների ու ճանապարհների էֆեկտիվությունից ու դրանց պաշտպանվածությունից և այլն:

Հնարավոր է նաև, որ ռեսուրսատնտեսական բևեռների մի մասը լինեն մի ռազմաքաղաքական բևեռի մեջ, իսկ մյուսները՝ երկրորդ ռազմաքաղաքական բևեռի մեջ:

Այսինքն, այս իմաստով աշխարհը անհրաժեշտորեն կվերածվի բազմաբնույթ իմպերիաների հիերարխիայի, որոնց մեջ էլ կտեղավորվեն մեծ ու փոքր բոլորը:

Այս իմաստով շատ դժվար կլինի նաև որևէ մեկի, մանավանդ թույլերի, արտաբլոկային գոյությունը:

Մարդկային հասարակության գոյապահպանման նպատակ/սկզբունքից ելնելով էլ կենթադրվի նաև միջբևեռային հավասարակշռության ու բալանսի ռեժիմ:

Դա էլ, իր հերթին, կբերի բազմաթիվ հիմնարար բնույթի քաղաքակրթական հասկացությունների նորովի մեկնաբանմանը և, առաջին հերթին, մրցակցություն ասվածի նորովի մեկնաբանմանը:

Այս առումով, մարդկության կողմից պետք է առաջին հերթին մերժվի այսօրվա հարստանալու մոլուցքով պայմանավորված կրիտիկական ռեսուրսները խժռելու մարդատյաց քաղաքականությունը:

Այս հանգամանքը առաջ կքաշի հիմնարար բնույթի մեկ այլ պրոբլեմ՝ մարդկության զարգացման իմաստի նորովի մեկնաբանումը ռեսուրսային սովի ու անվտանգության պրոբլեմների սրացման պայմաններում:

Այլ խոսքով, մարդկությունը պետք է փնտրի մի նոր բալանս չգիտես թե ուր տանող գլխապատառ զարգացման և գիտակցված ու նպատակային կոնսերվատիզմի միջև, որտեղ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի տեսքով դրված մասշտաբային սոցիալական փորձերի նորովի մեկնաբանումը կարող է շատ օգտակար լինել:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8040

Մեկնաբանություններ